Նայջել Ֆարաջի կարծիքով՝ Թրամփն ավելի հանգիստ արտաքին քաղաքականություն կվարի

%d5%a9%d6%80%d5%a1%d5%b4%d6%83Միացյալ Թագավորության Անկախության կուսակցության ղեկավար Նայջել Ֆարաջը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն ավելի հանգիստ արտաքին քաղաքականություն կվարի գործող նախագահ Բարաք Օբամայի համեմատությամբ: Մասնավորապես ռուսական ուղղությամբ, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, Ֆարաջն ասել է, որ Թրամփն անմիջական երկխոսության կգնա Պուտինի հետ: Վերջինս նշել է նաեւ, որ Թրամփը հետաքրքրված չէ այլ պետություններում ռազմարշավներ իրականացնելու եւ այլ ազգերի համար դեմոկրատիա կառուցելու գործում: Ուշագրավ է, որ բրիտանացի կուսակցական քաղաքական գործիչը ուշադրության է հրավիրել այն իրողությանը, որ Թրամփը կզարմացնի բոլորին եւ իր գործողություններով կհարթեցնի այն անհասկացողությունը եւ վիրավորանքը կամ նեղվածությունը, որպիսին կար ձեւավորված նախընտրական շրջանում որոշ շերտերի եւ Թրամփի հարաբերություններում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *