Հոռետեսների մոտ 2,2 անգամ ավելի հաճախ են գրանցվում սրտի իշեմիկ հիվանդություններ

pessimism__sherif_arafaՖինն հետազոտողները պարզել են, որ հոռետեսները մնացած մարդկանցից 2,2 անգամ ավելի հաճախ են մահանում սրտի իշեմիկ հիվանդությունից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMC Public Health ամսագրում:

11 տարի շարունակ հետազոտողները տվյալներ են հավաքել միջին տարիքի ու տարեց մարդկանց շրջանում: Հետազոտությանը մասնակցել է 2267 մարդ, որից 121-ը մահացել է: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ մահացածների շրջանում 2,2 անգամ ավելի շատ հոռետես է եղել: Սակայն գիտնականները կապ չեն գտել լավատեսության և սրտի իշեմիկ հիվանդության ռիսկի նվազեցման միջև:

«Պետք չէ մարդկանց բաժանել լավատեսների և հոռետեսների: Հոռետեսությունն ակնհայտորեն նշանակալից ռիսկի գործոն է իշեմիկ հիվանդությունից մահանալու համար, սակայն լավատեսությունը դրանից չի պաշտպանում», — մանրամասնել են հետազոտության հեղինակները:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *