Սթիվեն Ջերարդն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան

stiven-jerard«Լիվերպուլ»-ի և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը հայտարարեց կարիերան ավարտելու մասին:

Ֆուտբոլիստի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է.

«Անհավանական կարիերա եմ ունեցել: Շնորհակալ եմ «Լիվերպուլ»-ին, «Լոս Անջելես Գելաքսի»-ին և Անգլիայի հավաքականին՝ յուրաքանչյուր վայրկյանի համար: Հպարտանում եմ, որ 700 խաղ եմ անցկացրել «Լիվերպուլ»-ում: Բախտ եմ ունեցել խաղալ մեծագույն ֆուտբոլիստների կողքին: Շնորհակալ եմ երկրպագուներից, ովքեր միշտ ինձ հետ են եղել, շնորհակալ եմ նաև ընտանիքիցս: Ապագայիս մասին ավելի ուշ հայտարարություն կանեմ»,-ասել է Ջերարդը:

Ակումբներում ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ մասնակցել է 729 խաղի, հեղինակել է 185 գոլ և կատարել է 115 արդյունավետ փոխանցում:

Ազգային հավաքականում Ջերարդը մասնակցել է 114 խաղի և հեղինակել 21 գոլ:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *