Դատարանը մանկասպան դայակ Բոբոկուլովային ազատեց քրեական պատասխանատվությունից

Gyulchekhra Bobokulova, a nanny suspected of murdering a child in her care, is escorted before a court hearing in Moscow, Russia, March 2, 2016. Russian police wrestled to the ground a woman in a hijab brandishing the severed head of a child outside a Moscow metro station on February 29, 2016 and charged her with murder, in an incident that stirred fears of an Islamist terrorist attack. REUTERS/Maxim Shemetov

Մոսկվայի Խորոշեւյան դատարանը քրեական պատասխանատվությունից ազատել է 4-ամյա աղջնակի սպանության մեջ մեղադրվող Գուլչեխրա Բոբոկուլովային (Ուզբեկստանից) եւ որոշել, որ նա պետք է հարկադրական բուժում անցնի հոգեբուժարանում: Այդ մասին դատարանի դահլիճից հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Դաժան սպանությունը Մոսկվայում տեղի է ունեցել փետրվարին: Հետաքննության տվյալներով՝ ուզբեկստանցի դայակ Բոբոկուլովան սպասել է մինչեւ որ աղջկա ծնողներն իրենց ավագ երեխայի հետ դուրս գան տնից, ինչից հետո սպանել է 4-ամյա աղջկան, հրկիզել բնակարանը եւ դուրս եկել փողոց: Ականատեսները պատմել են, որ կինը շուրջ 20 րոպե քայլում էր փողոցով՝ ձեռքին բռնած երեխայի կտրված գլուխը, խոսում էր ինքն իր հետ եւ սպառնում անցորդներին ու ոստիկաններին, մինչեւ որ նրան բռնել են մետրոյի կայարանի մոտ:

Փորձաքննությունը ցույց է տվել, որ 39-ամյա Բոբոկուլովան տառապում է խրոնիկական հոգեկան խանգարմամբ:

Կնոջը մեղադրանք էր առաջադրվել երեխայի սպանության, հրկիզման, ինչպես նաեւ պայթյունի վերաբերյալ կանխապես սուտ հաղորդում տալու մեջ: Նրա թարգմանիչը հայտնել է որ Բոբոկուլովան իրեն մեղավոր է ճանաչում սպանության մեջ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *