Թրամփի ընտրվելով ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում լուրջ փոփոխություններ չեն գրանցվի. Ջոն Թեֆթ

john-tafftՌուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Թեֆթը կարծում է, որ Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում լուրջ փոփոխություններ չեն գրանցվի: Նրա բառերն է մեջբերում РИА Новости-ն:

«Ես չեմ ասում, որ մեր հարաբերություններում ակնհայտ փոփոխություններ կլինեն, բայց ես կարծում եմ, որ մենք կփորձենք համագործակցել ավելի լուրջ հարցերի շուրջ՝ օրինակ՝ կապված ազգային անվտանգության հետ»,- ասել է Թեֆթը:

Դեսպանը նաև ավելացրել է, որ նոր կառավարությունը կկարողանա առաջընթաց գրանցել Մոսկվայի հետ վիճելի խնդիրների կարգավորման հարցում:

 

«Եթե դուք նայեք ամերիկա-ռուսական և ամերիկա-սովետական հարաբերություններին, ապա կտեսնեք, որ այնտեղ կա հետևողական քաղաքական գիծ: Մենք ունենք լուրջ տարաձայնություններ Ուկրաինայի, Սիրիայի և մի շարք այլ հարցերում, բայց ես վստահ եմ, որ նոր կառավարությունը կփորձի մեկ քայլ առաջ գնալ այս կոնֆլիկտներում ու բոլոր կողմերի համար ընդունելի լուծումներ առաջարկել», — նրա խոսքերն է մեջբերում «Интерфакс»-ը:

Հիշեցնենք, որ այսօր պարզ դարձավ, որ ԱՄՆ նոր նախագահ է ընտրվել Դոնալդ Թրամփը, ով իր ելույթում նշեց, որ կփորձի դառնալ «բոլոր ամերիկացիների նախագահը»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *