Արդեն իսկ խոսակցություններ են տարածվում այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նորընտիր նախագահին շնորհավորելու է հեռագրի միջոցով:
Այսօր Կրեմլի մամլո խոսնակ Դմիտրիյ Պեսկովը նշել է, որ գոյություն ունեն շնորհավորանքների մի քանի տարբերակներ, սակայն ամենայն հավանականությամբ Վլադիմիր Պուտինը կընտրի հեռագրային շնորհավորանքի տարբերակը:
Նա նաև հավելել է, որ վաղ է վերջնական խոսել շնորհավորանքի ձևի մասին, քանի որ նրանք դեռ սպասում են նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներին:
Հիշեցնենք, որ այսօր ամբողջ աշխարհը վերջապես կիմանա, թե ով կդառնա ԱՄՆ հաջորդ նախագահը՝ Հիլարի Քլինթոնը, թե Դոնալդ Թրամփը: