Լուիս Սուարեզի նոր սկանդալը

Ուրուգվայի Ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը կարող է որակազրկվել՝ վիրավորական ժեստի պատճառով:

Այս մասին գրում է AS-ը: Դեպքը պատահել է աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական փուլի Չիլիի հետ հանդիպման ժամանակ: Խաղավարտին մոտ Սուարեսը վիրավորական շարժում է կատարել, որն ուղված է եղել չիլիացի երկրպագուներին: Խաղադաշտը լքելիս կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվողը միջնամատ է ցույց տվել երկրպագուներին:

Այդ խաղում Ուրուգվայի հավաքականը 3:1 հաշվով զիջել էր Չիլիի թիմին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *