Ավստրալիայի բնակիչը սելֆի է արել վառվող անտառի ֆոնին

%d5%ab%d5%b6%d5%bd%d5%bf%d5%a1%d5%a3%d6%80%d5%a1%d5%b4Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի բնակիչ Քեվին Քվոկը սելֆի է արել վառվող անտառում ու տեղադրել իր Ինստագրամի էջում: Նա նաև նկարահանել է մի տեսանյութ, որտեղ խոսում է հրդեհի մասին ու պատմում, թե դա ինչքան վտանգավոր կարող է լինել նույնիսկ  հարակից ճանապարհներով անցնող մեքենաների ու հետիոտների համար:

Քեվինը նշում է, որ ինքն անցնելուց է եղել փողոցով, երբ նկատել է բռնկված հրդեհը: Նա որոշել է իջնել ու այն նկարահանել, որպեսզի ցույց տա, թե յուրաքանչյուր անցորդի համար ինչքան վտանգավոր կարող են լինել նման հրդեհները և հորդորել ծառայություններին ավելի ուշադիր լինել:

Սակայն Քեվինի քայլը միանշանակ չի ընկալվել օգտատերերի շրջանում, քանի որ ոչ բոլորն են հասկացել, թե ինչպես կարելի է այդպիսի ճգնաժամային իրավիճակում մտածել սելֆիի կամ որևէ տեսանյութ նկարահանելու մասին:

Նշենք որ ոչ միայն Ավստրալիայում, այլ նաև մի շարք այլ երկրներում նման միջադեպերն ավելի ու ավելի են շատանում, երբ պահը որսալու ու առանձնահատուկ սելֆի անելու համար մարդիկ վտանգում են իրենց  սեփական առողջությունը: Սա գնալով ավելի ու ավելի մտահոգիչ է դառնում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *