«Ես որ Հանրապետականին ներել եմ…». Ծառուկյան

Capture

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկի Ծառուկյանն այսօր ևս մեկ անգամ վերահաստատեց, որ լինելու է իր թիմով Նիկոլ Փաշինյանի կողքին և դա կախված չէ հանգամանքից՝ կոալիցիայում կլինեն, թե՝ ոչ. «Ես կանգնել եմ ժողովրդի կողքին, և ասել եմ՝ կսատարեմ նրան, ում ժողովուրդը առաջարկի: Նիկոլ Փաշինյանն այնպիսի գործ է կատարել, որ պետք է բոլորն ամեն ինչ մոռանան»:

Հարցին՝ արդյո՞ք իրեն չի խանգարի անգամ Նիկոլ Փաշինյանի կողմից տարբեր տարիներին իրեն ուղղված քննադատությունները, Ծառուկյանը պատասխանեց. «Մեր մեջ այդպիսի բաներ չեն եղել, ես որ Հանրապետականին եմ ներել… Ուժեղ մարդիկ միշտ ներում են»,-ասաց Ծառուկյանը և հավելեց, որ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ստեղծել ազգային համաձայնության կուսակցություն, ինչը համահունչ է իր թիմի քաղաքական հայացքներին:

Գագիկ Ծառուկյանի խոսքն ամբողջությամբ ̀ տեսանյութում:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *