Ֆիլիպ Մորրիսն ընդլայնում է մանրածախ վաճառքի ցանցը․ նորաբաց IQOS խանութ Երևանում

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի (PMI) հայաստանյան ներկայացուցչությունը հունիսի 10-ին բացեց ընկերության առանց ծխի IQOS նորարարական ապրանքատեսակի առաջին մասնագիտացված վաճառասրահը Երևանում։ Խանութի բացումը հաջորդ նշանակալի քայլն է երեք ամիս առաջ Հայաստանում IQOS վաճառքի պաշտոնական մեկնարկից հետո։
80 քառակուսի մետր տարածքով IQOS խանութը տեղակայված է Դալմա Գարդեն Մոլում։ Շաբաթվա բոլոր օրերին բաց Երեւանի IQOS խանութն իր հաճախորդներին կառաջարկի բարձրակարգ սպասարկում և անհատական մոտեցում։
«Բրենդային խանութի բացումը մեր երկրում IQOS-ի վաճառքի ընդլայնման նշանակալի քայլ է։ Եվ սա առաջին անգամն է, երբ Երևանը կունենա մասնագիտացված առանց ծխի խանութ, ինչն արտացոլում է սպառողական պահանջարկն ու ավանդական սիգարետին այլընտրանք փնտրող ծխողների աճող թիվը։ Մենք հպարտ ենք, որ ամեն օր Հայաստանում մոտ 100 չափահաս ծխող քայլէ անում դեպի առանց ծխի ապագա», — նշել է Նատալիա Մայորովան՝ Ֆիլիպ Մորրիս Հայաստանի գլխավոր կառավարիչը։
Խանութը բաժանված է չորս գոտիների: Ուսուցողական գոտին կներկայացնի է տեխնոլոգիան իրական թութունի հետ միաձուլման արդյունքում ստացված սիներգիայի պատմությունը: Ուղեկցվող փորձարկման գոտում չափահաս ծխողներին կծանոթացնեն իրական թութունը նոր ձևով օգտագործելու ծիսակարգին։ Ապրանքային գոտում օգտվողները կվայելենIQOS-ի ամբողջական փորձն ու կստանան համալիր սպասարկում: Վերջապես, Անհատականացման գոտում հաճախորդները հնարավորություն կստանան ընդգծելու իրենց սարքի յուրահատկությունը գերժամանակակից եւ գունագեղ աքսեսուարներով:
IQOS-ի հիմքում բարդ էլեկտրոնային համակարգ է, որը տաքացնում է հատուկ նախագծված ծխածոտի գլանակները մինչև գոլորշի առաջանալու ջերմաստիճանը՝ առանց դրանք այրելու։ IQOS-ը չափահաս ծխողներին առաջարկում է այլընտրանք, որն ի տարբերություն սիգարետի, հնարավորություն է տալիս վայելել ծխախոտն առանց ծխի, մոխիրի, ինչպես նաև ձեռքերին, մազերին ու հագուստին կպչող տհաճ հոտի։ IQOS-ը ստեղծվել է Շվեյցարիայում՝ PMI-ի հետազոտությունների և մշակումների կենտրոնում:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *