Հայազգի աշխարհահռչակ գիտնականը Երևանում գիտական նստաշրջան կանցկացնի՝ Եվրասիական գործընկերության միջազգային 3-րդ համաժողովի շրջանակում

timthumb (2)

Հոկտեմբերի 22-24-ը, Հայաստանում տեղի է ունենալու Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովը: Այս տարի համաժողովը բազմաթիվ անակնկալներ ունի: Մասնավորապես, համաժողովի շրջանակում կկայանա գիտական նստաշրջան՝ համաշխարհային ճանաչում ունեցող սփյուռքահայ գիտնականների մասնակցությամբ:

Նստաշրջանի մոդերատորն աշխարհում ամենից շատ մեջբերվող տեսաբան-բյուրեղագետ, հանքագետ, քիմիկիոս, ֆիզիկոս, նյութագետ Արտյոմ Օգանովն է:

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f

Արտյոմ Օգանովը (Սկոլտեխ) առավել հայտնի է նոր նյութերի համակարգչային դիզայնի ստեղծման աշխատանքներով և բյուրեղային կառուցվածքների կանխատեսումներով, բարձր ճնշման դեպքում նյութերի վիճակի ուսումնասիրությամբ (մասնավորապես՝ Երկրի և մոլորակների ընդերքներում):

Օգանովի մշակած բյուրեղային կառույցների կանխատեսման արդյունավետ էվոլյուցիոն մեթոդը դրվել է մի ծրագրի հիմքում, որի լատիներեն հապավումը հնչում է որպես USPEX (Universal Structure Prediction: Evolutionary Xtallography) (УСПЕХ, Հաջողություն):

«USPEX»-ն այսօր օգտագործում է մոտ 4000 հետազոտող ամբողջ աշխարհում:

2010 թվականին 34 տարեկանում նա դարձել է Նյու Յորք նահանգի համալսարանի՝ Սթոուն Բրուքի պատմության մեջ ամենաերիտասարդ պրոֆեսորը:

2005 թվականից ավելի քան 10 անգամ եղել է հրավիրված պրոֆեսոր Իտալիայի, Ֆրանսիայի, Չինաստանի ամենատարբեր համալսարաններում:

2011 թվականին «Forbes» ամսագիրh Արտյոմ Օգանովին ներառել է ամենահաջողակ ռուսաստանցի գիտնականների ցանկում, որոնք աշխատել են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում:

Vesti.am/ Astghik Hovhannisyan

«Հայաստանը ԵԱՏՄ երկրներից ամենափոքրն է: Բայց նույնիսկ նման փոքր երկիրը դառնում է հսկայական, և նրա հնարավորությունները մեծանում են, եթե հաշվի առնենք հայկական սփյուռքի ներուժը: Կցանկանայի նշել, որ այս տարի առաջին անգամ մեր համաժողովի շրջանակում կանցկացվի գիտական նստաշրջան` աշխարհահռչակ սփյուռքահայ գիտնականների մասնակցությամբ: Համոզված եմ, որ այս և մյուս նիստում ներկայացված զեկույցները և գիտական հետազոտությունները, պանելային քննարկումները և կլոր սեղանները, մեծ հետաքրքրություն կառաջացնեն բիզնես համայնքի ներկայացուցիչների շրջանում»,-ասում է Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի կազմակերպիչ Արա Աբրահամյանը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *