InShape Studio. նոր և յուրօրինակ ֆիթնես ստուդիոների ցանց Երևանում

timthumb

Վերջերս Երևանում բացվել է InShape ֆիթնես ստուդիոների ցանցը, որի առաջին մասնաճյուղը բացվել է կանանց համար Կիևյան 13 հասցեում։ Այս կոնցեպտի մեջ հետագայում բացվելու են ստուդիոներ քաղաքի տարբեր մասերում։ Նախատեսվում են նաև ստուդիոներ ընդհանուր տղամարդկանց և կանանց համար: InShape-ը իր կոնցեպտով առաջինն է Հայաստանում և մի քանի ամիսների ընթացքում հասցրել է սիրվել հաճախորդների կողմից։ Այն նպատակ ունի դարձնել որակյալ ֆիթնեսն ավելի հասանելի՝ ստեղծելով պայմաններ զբաղված և պրակտիկ կանանց համար ստանալու գեղեցիկ մարմին` առանց մարզումներին երկար ժամանակ և շատ գումար տրամադրելու։ Այս ստուդիոների ցանցի յուրօրինակությունն այն է, որ այստեղ կարելի է մարզվել փորձված, որակավորված և վստահելի մարզիչների հետ շատ ավելի լավ գնային պայմաններով քան դա հնարավոր էր նախկինում։ Մարզումներն իրականացվում են միջազգային փորձված ծրագրերով, և առկա են բոլոր սիրված խմբային մարզատեսակները և անհատական մարզումները մարզասրահում կին մարզիչների հետ։
 
Բրենդի հիմնադիր և տնօրեն Մարինա Անդրեասյանը, ով ութ տարի եղել է Հայաստանի առաջատար ֆիթնես ակումբի կոմերցիոն տնօրենը, հարցազրույցի ժամանակ նշեց. «Վաղուց միտք ունեի բացել նման ստուդիոների ցանց կանանց համար, որտեղ զբաղված և պրակտիկ կանայք կարող են մարզվել առանց մտածելու, թե ինչպես են իրենք հագնված, ինչ տեսք ունեն այդ պահին, քանի կիլոգրամ են կշռում և թե ով է իրենց նայում՝ կենտրոնանալով արդյունքի և լավ ինքնազգացողության վրա: Մենք այս պահին մեկնարկել ենք ամանօրյա Fight Weight ծրագրերը նրանց համար, ովքեր ցանկանում են արագ նիհարել, և երաշխավորում ենք 8 մարզումների ընթացքում 5-15կգ նիհարեցում բացաառապես առողջ ճանապարհով և առանց կտրուկ փոխելու սովորական դարձած ապրելակերպը և սննդակարգը։ Մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով. այստեղ կարելի է գտնել մարզումներ ինչպես լավ ինքնազգացողություն և բարձր տրամադրություն ունենալու, մկանային զանգված աճեցնելու, կազմվածքը շտկելու, այնպես էլ առողջական խնդիրները լուծելու և ռեաբիլիտացիոն շրջանը հաղթահարելու համար»:
Հարցազրույցի ընթացքում տեղեկացանք նաև, որ InShape-ում այս պահին գործում են ամանորյա զեղչեր բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մարզումները սկսել հիմա կամ տոներից հետո:
Այս յուրօրինակ ֆիթնես բրենդը մի քանի ամիսների ընթացքում արդեն հասցրել է սիրվել հաճախորդների կողմից իր տարբերվող միջավայրի և որակյալ ծառայությունների շնորհիվ։ Տեսնենք, թե էլ ինչ նորամուծություններով է հանդես գալու InShape-ը շուկայում։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *