Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղը միացավ աշխարի 76 երկրներում անցկացվող միջոցառմանը

Capture

Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը 2018թ. ապրիլի 14-ին միացավ աշխարհի 76 երկրներում անցկացվող Համաշխարհային 15-րդ «Համընդհանուր թելադրությանը»։ Թելադրությունը գրում էին աշխարհի 6 մայրցամաքներում, նույնիսկ տիեզերքում, ընդհանուր առմամբ՝ 227 325 մարդ։

Միաժամանակյա համընթերցման էր դրված հայտնի գրող Յ.Գ. Շամիլևնայի տեքստը որպես թելադրություն։ Իսկ սիրված երգչուհի Աննա խաչատրյանին շատ կարևոր առաքելություն էր վերապահված՝ տեքստի արտիստիկ և առոգանությամբ ընթերցումը։

Մասնաճյուղի ուսանողներն ու հյուրերը մեծ խանդավառությամբ դիմավորեցին երգչուհուն և ամբողջ պատասխանատվությամբ լծվեցին ռուսաց լեզվից իրենց գիտելիքների ցուցադրմանը։

Հուսով ենք, որ հայ երիտասարդների գիտելիքներն ու գրագիտության բարձր մակարդակը կզարմացնի միջոցառման կազմակերպիչներին։

 

 

 

 

 

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *