Հատուկ գործողություններ Հունաստանում և Ֆրանսիայում. ձերբակալվել են «օրենքով գող» Լաշա Շուշանաշվիլին,կազմակերպված հանցավոր խմբավորման տասնյակ անդամներ և ռեպեր Կաբուն

timthumb (4)

Շաբաթվա սկզբում հունական Սալոնիկում ձերբակալվել է ազդեցիկ «օրենքով գող» Լաշա Շուշանաշվիլին (Լաշա Ռուստավսկի): Ըստ հունական լրատվամիջոցների՝ երկուշաբթի օրը ոստիկանությունը հանցավոր խմբավորման անդամներին ձերբակալելու համար աննախադեպ գործողություններ է ծավալել քաղաքի շրջաններից մեկում՝ Պիլեայում: Ըստ տեղաբնակների՝ գործողությունների ժամանակ գորրծի է դրվել նաև ուղղաթիռ և հնչել են կրակոցներ երկու կողմից էլ:Վարջին հաշվով հանցագործները հանձնվել են: Տեղեկություն կա, որ նրանք երկու վիրավոր ունեն:

Այսօր Վրաստանում ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ պարզաբանվել է, որ Caucase Normandie կոչվող գործողությունները ապրիլի 16-17-ին համընթաց կատարվել են նաև Ֆրանսիայում, որի արդյունքում բացի Շուշանաշվիլիից ձերբակալվել են նաև մի քանի «օրենքով գողեր»՝ Գոչա Պոցխիշվիլին (Գուրամ), Ալեկսանդր Կոբալաձեն, հենց ինքը Ռամազ Գուգունիշվիլին (ՍԻՈ), Նոդար Շուկակիձեն (Նոդո Գլդանսկի) և Մերաբ Հասանիձեն (Չիկորա): Բացի նրանցից ձերբակալվել են նաև վրացական հանցավոր խմբավորման 34 անդամներ:

0c43538d8b3441d70e239bb85ae61e92.jpg

Հատկանշական է, որ ֆրանսիական Ռեն քաղաքում ձերբակալվածների շարքում էր նաև վրացի հայտնի դերասան և ռեպեր՝ Կախա Աբուաշվիլին (Կաբու):

 

репер.jpg

Ըստ չհաստատված տեղեկությունների՝ ոստիկանները հայտնվել են հենց այսպես կոչված

«հունական» կլանի հավաքի ժամանակ, որը գլխավորում էր Լաշա Ռուստավսկին: Նրան արդեն տեղափոխել են Դիավատոն բանտ:

Ինչպես հիշեցնում է Protagon.gr հունական հրատարակությունը՝ առաջին անգամ Շուշանաշվիլիին ձերբակալել են 2012 թ-ին:Դատարանը դատապարտել է նրան 14 տարվա ազատազրկման հանցավոր խմբավորում ստեղծելու համար:Մի քանի ամիս առաջ նրան ազատ են արձակել գրավի դիմաց:Ռեժիմի այսպիսի թուլացման համար հիմք է հանդիսացել նրա իբր մի շարք լուրջ հիվանդությունների առկայությունը՝ չարորակ հիպերտենզիա, հեպատիտ B և C, սրտանոթային էնցեֆալոպաթիա և սրտի խնդիրներ:

Այս ամենով հանդերձ «ռուսախոս մաֆիայի առաջնորդին» սպանության փորձ կատարելու , շորթման,փողերի լվացման և ամբողջ Եվրոպայում այլ հանցագործությունների մեղադրանքով սպասում են Իսպանիան և Վրաստանը:

Նյութի աղբյուրը՝ lraber.online

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *