Sarajyan trainings-ի հրավերով Ռադիսլավ Գանդապասը կգա Երևան

timthumb

Սեպտեմբերի 28-ին Sarajyan trainings-ի հրավերով առաջին անգամ Երևան է ժամանում Հայաստանում ամենահայտնի և տիտղոսակիր բիզնես-թրեյներ Ռադիսլավ Գանդապասը։ Լիդերության և հռետորության մասնագետը միակն է ՌԴ-ում, ով երեք տարի անընդմեջ ստացել է «Տարվա թրեյներ» մրցանակը։ ՌԴ-ում առաջնորդության ամենահայտնի մասնագետը 9 գրքի հեղինակ է, որոնք հրատարակված են 5 լեզուներով։ «Ռունետ 2013»-ի դափնեկիր՝ տարվա լավագույն բիզնես գրքի համար:

— Կյանքի բոլոր ոլորտներում ցիկլայնություն կա: Մեր կյանքն, ընդհանուր առմամբ, ավելի շատ նման է ոլորանի, քան ուղիղ ճանապարհի: Ուստի, կարուսելի համեմատությունն ավելի տեղին է, քան, օրինակ՝ տրամվայինը:
Կյանքի ոճի մասին

— Ի՞նչ անուն կսազեր Ձեր կյանքի ոճին: Ի՞նչն է դրա (ոճի) առանձնահատկությունը: Ո՞ր ածականներն են լավագույնս բնութագրում Ձեր ոճը: 

— Առաջին բանը, որ եկավ միտքս ՝ «կարուսել»։ Առարկաների մի մասը ստատիկ են, կայուն՝ տուն, ընտանիք, ես՝ ինքս: Մնացածը դինամիկ, փոփոխուն՝ քաղաքներ, մարդիկ, թրեյնինգներ: Իհարկե, եթե երկար նայենք որոշ ժամանակ անց շատ բան կրկնվում է ՝ նույն քաղաքները, նույն մարդիկ, այդ նույն թրեյնինգները: Բայց լինում է, որ «կարուսել»-ի ամեն նոր պտույտի հետ նոր դետալներ են ավելանում ՝ այլ քաղաքներ, նոր մարդիկ, ավելի որակյալ թրեյնինգներ: Այո՛, «կարուսել»։

— Բավական մեխանիկական պատկեր ստացվեց: Ստացվո՞ւմ է՝ չհոգնել այդ կրկնություններից: Ի՞նչ իմաստ կա այդ «կարուսել»-ում: 
— Ինչպե՞ս եք ընտրում Ձեր հագուստը: Ինչի՞ վրա եք ուշադրություն դարձնում: Ո՞ր ապրանքանիշներն (բրենդները) եք նախընտրում : 

— Իմ զբաղվածությամբ մարդը պետք է ժամանակ խնայելու միջոցներ գտնի: Այս պրագայում ինձ համար հեշտ է կենտրոնանալ բրենդների վրա, որոնք ընդհանուր առմամբ ինձ շատ հարմար են, և չշեղվել մյուսների վրա: Եթե
խոսենք դասական կոստյումների և վերնաշապիկների մասին՝ ես դրանք պատվիրում եմ Մոսկվայում՝ նորաձեւության սրահում (չնայած՝ այն կարում են Իտալիայում):

Անկեղծ ասած, ես շատ հազվադեպ եմ հագուստ գնում: Իմ համբերությունը հերիքում է 30 րոպե: Մոսկվայում ժամանակը քիչ է, ուստի հիմնականում գնումներ եմ կատարում արտասահմանում լինելու ժամանակ: Ցավոք, ես դժվարությամբ եմ բաժանվում ինձ սովոր իրերից, դրա համար իմ պահարանում կարող եք գտնել հագուստ, որը վաղուց պետք էր տալ աղքատներին:

— Ինչպե՞ս եք ընտրում ուտելիք: Որո՞նք են Ձեր սիրելի խմիչքները: 

— Իմ ընտանիքում աշխատում է խոհարար, որը գիտի մեր բոլորի նախապատվությունները և ըստ այդմ էլ պատրաստում է ճաշացանկը: Ես բուսակերության սիրահար եմ, սիրում եմ տարբեր աղցաններ, բանջարեղենային ապուրներ: Այս ամենը շատ լավ է, բայց տարվա 200 օր ու գիշեր ես ճանապարհներին եմ, և ստիպված եմ լինում բավարարվել նրանով, ինչ տալիս են ինքնաթիռն ու հյուրանոցը: Չնայած վերջերս հաճախ եմ հիշում այս բառերը. «Ավելի լավ է սոված մնալ, քան ուտել ինչ պատահի»: Ինչ վերաբերում է խմիչքներին, օրվա մեջ հաճույքով խմում եմ 1.5-2 լիտր ջուր, թրեյնինգների ընթացքում՝ 3 լիտր: Վերջերս իմ համային ռեցեպտորների հետ ինչ-որ բան է տեղի ունեցել: Բոլոր գարեջրերը նույն համն ունեն՝ տհաճ համը: Օղին ընդհանրապես չեմ կարողանում տանել: Նույնիսկ ամենահատուկ կոնյակն ու ռոմը տհաճ համ ունեն ինձ համար: Գինիների հարցում դեռ չեմ կողմնորոշվում: Կնոջս շնորհիվ սկսել եմ փորձել շամպայն, որը երբեք չէի խմում: Հիմա տարբերում եմ լավը վատից: Հաճույքով խմում եմ գրապպ ՝ հնեցված գինու տակառներում: Իսկ խնջույքների ժամանակ ինձ դուր են գալիս մուգ տեսակի տեկիլաները:

— Կարևո՞ր են Ձեզ համար փոխադրամիջոցները: Ի՞նչն եք նախընտրում և ինչո՞ ւ:
— Ես անընդհատ ճամփորդում եմ օդանավով և սկսել եմ սիրել դա: Ընդհանուր առմամբ, ինձ դուր են գալիս բոլոր երկանիվները ՝ հեծանիվ, սկուտեր, մոտոցիկլ: Սկուտերը ինձ համար ազատության խորհրդանիշն է՝ ոստիկանություն և կայանատեղիի աշխատողներ չկան, մինչդեռ ավելի արագ ես կարողանում տեղաշարժվել: Շատ եմ սիրում երկար ճանապարհ գնալ կնոջս հետ կամ ամբողջ ընտանիքով: Այս դեպքում պարտադիր պետք է ունենանք սուրճ թերմոսով և տնական բուտերբրոդներ: Մենք այսպես հաճախ ենք գնացել Սանկտ-Պետերբուրգ, Ֆինլանդիա, Ուկրաինա: Երեխաները մի փոքր էլ մեծանան, և մեքենայով կշրջագայենք ողջ Ամերիկայում:

Ինքնակառավարման մասին 

— Ո՞ր էմոցիաներն եք Դուք սիրում: Որոնցի՞ց ընդհակառակը՝  փորձում խուսափել:
— Ես կարծում եմ, որ էմոցիաներն ընդամենը ներքին վիճակի արտաքին դրսևորումներն են: Մարդը կարող է տիրապետել իր էմոցիաներին: Ես, թերևս, չէի կարողանա ապրել կամ աշխատել այսպես, եթե չսովորեի կառավարել իմ էմոցիաները: Իսկ երբ տարվեցի գոլֆով, դա ավելի հեշտ դարձավ. գոլֆում ինքնակառավարումը ամենակարևորն է:

— Ի՞նչն եք Դուք անվանում ինքնակառավարում: Ինչպե՞ս ես Դուք դա անում: 

— Կան էմոցիաները ուժեղացնելու կամ ակտիվացնելու տարբեր միջոցներ: Կան արգելակելու, հանգստացնելու միջոցներ: Կան ուշադրությունը կենտրոնացնելու և ապակենտրոնացնելու տարբերակներ: Նույնիսկ հնարավոր է զայրույթը դարձնել երջանկություն:

Ճանապարհորդությունների մասին 

— Ինչպես նշեցիք, տարվա 200-ից ավել գիշերներ անց եք կացնում տնից հեռու: Ինչպե՞ս եք համրարվում նոր տեղանքներին: Ինչ-որ բան փոխո՞ւմ եք համարներում: Ո՞ր հյուրանոցներն եք նախընտրում: 

— Հյուրանոցներում ես ոչինչ չեմ փոխում: Փորձում եմ հնարավորինս քիչ տեղ զբաղեցնել, կարծես թե ցույց տալ, որ կարճ ժամանակով եմ այդտեղ: Իմ ռայդերում նշված է, որ ավելի լավ է ունենալ միջին սենյակ լավ հյուրանոցում, քան լավ սենյակ՝ միջին հյուրանոցում: Սիրում եմ բիզնես-հյուրանոցները: Մեծ մահճակալ՝ հարմար բարձերով: Լրիվ փակված վարագույրներ: Կատարյալ լռություն ցերեկն ու գիշերը: Տարածք՝ ֆիզիկական վարժությունների համար: Մեծ լոգասենյակ՝ ուժեղ ջրի հոսքով և արագ տաք-սառը փոխվող մեխանիզմով: Առաջին տեղում են հարմարավետությունը, սպասարկման արագությունը: Իսկ հանգստի դեպքում նախընտրում եմ օրիգինալ հյուրանոցներ, ինչու ոչ շքեղ հյուրանոցներ կամ բուտիկ-հյուրանոցներ: Հյուրանոցը նախ և առաջ մարդիկ են, ոչ թե պատերը կամ իրերը: Եվ հաճախ է լինում որ դիզայնի մեջ ահռելի ներդրումները կորչում են ոչ պրոֆեսիոնալ անձնակազմի ֆոնին: Իսկ վատ դիզայնի դեպքում նույնիսկ լավագույն անձնակազմը չի փրկում :

— Ի՞նչ է Ձեզ պետք նոր տեղում լրիվ հարմարավետ զգալու համար: 

— Լավ գիրք, նոր գաղափար և այն գրի առնելու հնարավորություն:

— Ստացվում է՝  արտաքին գործոններն այդքան էլ կարևոր չե՞ն: 

— Վերջերս ես ավելի ու ավելի քիչ եմ կախված դառնում արտաքին գործոններից:

— Եթե դուք հնարավորություն ունենայիք ուղեկից ընտրել ցանկացած մարդու, ով ապրել կամ ապրում է այս մոլորակում (բացառությամբ՝ ընտանիքի անդամների), ո՞ւմ հետ կցանկանայիք ճանապարհն անցկացնել: 

Ճանապարհին ես երբեք չեմ ծանոթանում, եթե հանդիպում եմ ծանոթի, փորձում եմ նվազագույնի հասցնել շփումը: Մի խոսքով, ընտրում եմ ինքս ինձ: Ես այնքան հազվադեպ եմ մենակ մնում ինձ հետ, որ կցանկանայի վայելել այս շքեղությունը:

Հետաքրքիր կյանքի մասին 

— Ի՞նչ է Ձեզ համար նշանակում «հետաքրքիր կյանք» բառակապակցությունը:  Ի՞նչ բաղադրիչներից է այդ հետաքրքիր կյանքը կազմված:

— Բավականին բարդ, որպեսզի չձանձրանամ: Բայց բավականին հեշտ, որպեսզի չկոտրվեմ: Պետք է լինի շատ աշխատանք: Բայց պետք է բավարար ժամանակ լինի հանգստի, հաճույքների ու հարազատների համար: Աշխատանքում պետք է չգրավված բարձունքներ լինեն: Միայն դրանց հասնելով մենք կարող ենք աշխատանքից հաճույք ստանալ: Հանգստի մեջ պետք է լինի բազմազանություն ու զարգացում: Այս պատճառով է, որ ես միշտ նոր հմտություններ եմ սովորում հանգստի ընթացքում:

— Որո՞նք են Ձեր արժեքները: Կյանքում ի՞նչն է Ձեզ համար կարևոր: 

Դա հեշտ է գուշակել, եթե լսեք իմ թրեյնինգները առաջնորդության ու անձնական աճի մասին: Ես եկել եմ այն եզրահանգման, որ մարդու համար ամենակարևորը ազատության զգացումն է: Իսկ ազատությունը ոչինչ է, եթե մարդը չի կարողանում անձամբ տնօրինել իր ժամանակը: Այստեղ խնդիրը ազատության սահմանները մեծացնելն է՝ ինչ-ոչ կերպ ժամանակ «ազատելով: Դուք կարող եք ասել «Իսկ ինչո՞ւ նշված չեն ընտանիքը, երեխաները»: Այն պատճառով, որ ընտանիքի համար բավարար չէ ուղակի «հայրիկ» անվանումը, նա պետք է ժամանակ ունենա երեխաների համար: Այո՛, ժամանակ, որը նա կարող է առանց շտապելու, շեղվելու տրամադրել իր ընտանիքին: Շատ հայրեր կարծում են, որ իրենց ֆունկցիան, գործառույթը ընտանիքի նյութական ապահովումն է: Սա ոչ ոք չի հերքում, բայց մեր երեխաներին պետք են ոչ միայն մեր փողերը, այլև մենք ինքներս: Ուստի, ես կձևափոխեմ խնդիրը: Պետք է ժամանակ ազատել ընտանիքի, հանգստի, սպորտով զբաղվելու, ճամփորդելու, ինքնազարգանալու համար՝ ի հաշիվ աշխատաժամանակի արդյունավետության բարձրացման:
Շատ լավ է, որ արժեքների հարցը հնչեց: Դրանք ընկած եմ մարդու մոտիվացիայի, նպատակների և էներգիայի հիմքում:

Աղբյուր՝ sukhov.com

Գրանցումների համար՝ զանգահարեք 011 75 75 55 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *