Գագիկ Ծառուկյանի նախաձեռնության շնորհիվ կլուծվի ամենակարևոր՝ աշխատատեղերի հարցը

timthumb

Հայաստանում գնալով նոր թափ է ստանում բիթքոին և բլոկչեին տեխնոլոգիաների զարգացումը և մեր երկրում սկսում են գործարքներ իրականացվել նաև օնլայն արժույթով։

Թե ինչ է իրենից ներկայացնում այս նոր տեխնոլոգիան, արդյո՞ք այն հավակնում է հեղաշրջում իրականացնել ֆինանսական շուկաներում և ի՞նչն է դրդում ՏՏ ոլորտի մասնագետներին՝ զբաղվել օնլայն փողի արտադրությամբ՝ ԼՈւՐԵՐ․com-ը փորձեց պարզել կրիպտոարժույթի արտադրությամբ զբաղվող և ներդնող Հայկ Ալեքսանյանից։

«Բիտքոին ստեղծելու համար պետք է համակարգիչը պարզապես միացնել համացանցին, ներբեռնել մայնինգ ծրագիրը, այսինքն դառնալ հանքափոր և ինչպես ոսկին են փորում հանքերում, այդպես էլ լուծելով բարդ մաթեմատիկական խնդիրներ դրա դիմաց ստանալ միավորներ՝ բիտքոիններ: Այսինքն մարդիկ բիտքոին ստեղծում են համակարգչի օգնությամբ: Առավելությունն այն է, որ փոխանցման ժամանակ չի նշվում անուն, ինչպես նաև այլ երկրում գտնվող ծանոթներին բիտքոիններ փոխանցելու համար միջնորդավճար չի գանձում:

Ես կրիպտոարժույթով և բիթքոինով սկսել եմ զբաղվել, քանի որ որ այս ոլորտը հավակնում է դառնալ առաջատար ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ՝ մեր տնտեսության մեջ։ Այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ինչպես անհատ չենջ բացել և կրիպտոարժույթ արտադրել ու փոխանցել, այնպես էլ՝ միանալ ընկերություններին և ավելի մեծ բիտքոիններ կուտակել»,- նշեց Հայկ Ալեքսանյանը:

Ալեքսանյանը նշեց, որ Հայաստանում այս պահին բիթքոին և բլոկչեին տեխնոլոգիաները զարգացման լայն հնարավորություն ունեն և դրանով է պայմանավորված հանգամանքը, որ երիտասարդ մասնագետները սկսել են ավելի շատ հետաքրքրվել այս ուղղությամբ։ Նա նկատեց, որ ի տարբերություն իրական արժույթների, կրիպտոարժույթի կիրառման ոլորտն ապակենտրոնացված է, այստեղ չկա որևէ օրեսդրական կարգավորում, չկա նաև վերահսկող, հետաևաբար, օնլայն փող արտադրելու և առքուվաճառք իրականացնելու ողջ պատասխանատվությունը կրում է այն անհատն, ով որոշել է զբաղվել այս զարգացող ոլորտով։

Խոսելով բիթքոին և բլոկչեին տեխնոլոգիաների, մայնինգի՝ օնլայն փողի արտադրության ուղղությամբ Հայաստանում իրականացվող քայլերի մասին՝ Ալեքսանյանը մասնավորեցրեց Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը, որով 2 մլրդ դոլարի ներդրում է իրականացվելու այս ուղղությամբ․ «Շնորհիվ այդ ներդրումների՝ էժան հոսանքի հարցը կլուծվի: Առհասարակ, շատ գովելի է Գագիկ Ծառուկյանի որոշումը․ դրա շնորհիվ  մեր երկրում կզարգացնենք նոր տեխնոլոգիաները և որ ամենակարևորն է՝ մեր ժողովրդի համար կստեղծվեն նոր աշխատատեղեր»,-եզրափակեց Հայկ Ալեքսանյանը։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *