Կկայանա Համաշխարհային հայկական կոնգրեսի երրորդ համագումարը

IMG_9469

2018 թվականի գարնանը տեղի կունենա Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿՀ), որի նախագահը Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանն է, հերթական’ երրորդ համագումարը: Կազմակերպության գլխավոր խորհրդի՝ նոյեմբերի 17-ին կայացած նիստում այդ մասին հայտարարեց Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Գ. Սարգսյանը:

Նկատի ունենալով Հայաստանի և աշխարհասփյուռ հայության առջև ծառացած նոր մարտահրավերները՝ Համաշխարհային հայկական կոնգրեսի գլխավոր խորհրդի անդամները նշեցին, որ հասունացել է կազմակերպության գործունեության նոր հայեցակարգի անհրաժեշտություն: Մինչև հերթական համագումարը կմշակվի ռազմավարական ծրագիր, որում կարտացոլվեն Համաշխարհային հայկական կոնգրեսի գործունեության կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը:

Կազմակերպության գլխավոր խորհրդի նիստն արձանագրեց, որ ՀՀԿ ծրագրի հիմնական ուղղությունները նույնն են: Այդ թվում՝

.նպաստել համազգային շահերի շուրջ համայն հայության համախմբման գործընթացների արագացմանը, այդ գործում սփյուռքի համայնքների գործողությունների համակարգմանը, հայության ինքնության պահպանմանն ու զարգացմանը, հայկական ընտանիքի ամրապնդմանը,

. աջակցել միջազգային հանրության կողմից ոչ միայն Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը, այլև դրա դատապարտմանն ու Ցեղասպանության հետևանքների վերացման մեխանիզմների մշակմանը

. նպաստել արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման միջազգային հանրության իրազեկման բարձրացմանը

. ակտիվ և ամենօրյա գործունեությամբ աջակցել Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերի և բազմակողմանի համագործակցության ծավալմանը:

Համաշխարհային հայկական կոնգրեսի գլխավոր խորհրդի նիստի անդամները՝ ստեղծագործական միությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին առաջարկություններ ներկայացնել մշակվող ռազմավարության վերաբերյալ՝ օգտագործելով նաև սփյուռքի իրենց գործընկեր կազմակերպությունների ջանքերը և հնարավորությունները:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *