2019 թ. ընդունելության արդյունքները գերազանցեցին բոլոր լավատեսական սպասելիքները. Թամարա Վարդանյան

1568268967-2613

Dialogorg.ru-ն զրուցել է Մոսկվայի Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն, 3 մենագրությունների հեղինակ և ավելի քան 40 գիտական աշխատությունների հեղինակ Թամարա Վարդանյանի հետ։

Լրատվամիջոցի հետ զրույցում Թամարա Վարդանյանը ներկայացրել է բուհի հայաստանյան մասնաճյուղի գործունեությունը, ինչպես նաև այն, թե ինչպես է Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակն ազդում երկրում գործող ռուսական բուհերի զարգացման վրա։

Անդրադառնալով տնտեսագիտական համալսարանի գործունեությանը՝ նա նշել է, որ այն համարվում է Ռուսաստանի առաջատար համալսարաններից մեկը: Բացի այդ՝ ուսումնական հաստատությունն անցյալ տարի «QS Stars» համալսարանների վարկանիշային կազմակերպության կողմից գնահատվել է առավելագույն՝ 5 միավորով։

Ինչ վերաբերում է համալսարանի հայաստանյան մասնաճյուղին, ապա, Վարդանյանի խոսքով՝ այն Հայաստանում գործում է 2004 թվականից՝ միաժամանակ լինելով միակն ամբողջ Հարավային Կովկասում։

Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի տնօրենն անդրադարձել է նաև Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրավիճակին ու դրա ազդեցությանը բուհի գործունեության վրա։ Նրա համոզմամբ՝ քաղաքական իրավիճակը միայն դրական ազդեցություն է ունեցել բուհի համար։

«Բանն այն է, որ հայտնի քաղաքական փոփոխություններից հետո մեր ուսումնական հաստատության նկատմամբ ուշադրությունը սկսեց աճել, հիմնականում՝ Սփյուռքից։ Այդ տեսանկյունից մեր համալսարանը նորեկ հայրենադարձների համար հեշտորեն ադապտացվելու հնարավորություն է, քանի որ ԱՊՀ-ից ներգաղթած՝ հայկական արմատներ ունեցող երեխաների գերակշիռ մասը չի խոսում կամ դժվարանում է հաղորդակցվել հայերենով»,- մանրամասնել է Թամարա Վարդանյանը։

Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ։

Թարգմանությունը՝ yerkir.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *