Պլեխանովյան ընթերցումներ՝ Երևանում (լուսանկարներ)

timthumb (2)

Օրերս Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանում եւ բոլոր 26 մասնաճյուղերում նշվեց համալսարանի հիմնադրման 111-րդ տարեդարձը, որի կապակցությամբ Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում (ՌՏՀԵՄ), որն, ի դեպ, ամբողջ Անդրկովկասում համալսարանի միակ մասնաճյուղն Է, ավանդական «Պլեխանովյան ընթերցումների» շրջանակներում անցկացվեց դասախոսություն՝ «XIX – XX դդ. Անդրկովկասում միջէթնիկ հարաբերությունների սոցիալ-տնտեսական կողմերը» թեմայով։

Միջոցառման ժամանակ Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը շնորհավորեց ներկաներին համալսարանի հիմնադրման 111-ամյակի կապակցությամբ։

Դասախոսության ընթացքում նա, մասնավորապես, խոսեց XIX դ. վերջին, XX դ. սկզբին Ռուսաստանում ընթացող կապիտալիստական հարաբերությունների զարգացման մասին, որոնք կոչված էին խարխլելու կալվածատիրական հողատիրության հիմքերը և ճանապարհ հարթելու նոր տիպի սոցիալ-տնտեսական հարաբերությունների ձևավորման ողղությամբ, իսկ այդ լուրջ փոփոխություններն իրենց ազդեցությունն ունեցան նաև միջէթնիկ հարաբերություններում։

Անդրադարձ կատարվեց նաև հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը, որոնք այդ ժամանակահատվածում  հարստանում էին նոր երանգներով։

Թամարա Վարդանյանը դասախոսության ընթացքում կարևորեց նաև այն, որ 1897 թ. ռուսաստանյան առաջին մարդահամարի տվյալներով՝ Թիֆլիսի բնակչության 29,5 %-ը հայեր էին, այն դեպքում, երբ վրացիները կազմում էին 26,3%-ը միայն։

Այս և հարակից այլ հարցերի շուրջ ընթացավ հետաքրքիր և բուռն քննարկում։

Վերջում բանախոսը պատասխանեց նաև ներկաներին հետաքրքրող հարցերին։

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *