Հիմնադրվեց «Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիա»-ն

timthumb (3)

Այսօր տեղի ունեցավ «Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիա» հասարարակական կազմակերպության  շնորհանդեսը։ Նորաստեղծ ՀԿ-ի նպատակն է միավորել ճանապարհաշինարարներին և այս ոլորտում գործող պրոֆեսոնալ մասնագետներին՝ համատեղ ծրագրերի իրագործման համար։

«Ասոցիացիա ստեղծելու գաղափարը ճանապարհաշինարարների մոտ առաջացել է շատ վաղուց և այսօր այն իրականություն դարձավ։ «Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիան» հիմնադրվել է ՀՀ-ում գործող առաջատար շինարարակական կազմակերպությունների ղեկավարների և ոլորտի փորձագետների կողմից և ՀՀ Արդարադատության նախարարության կողմից գրանցվել է 2017 թվականին: Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիայի կազմում ընդգրկված են այս ոլորտում հաջողություն գրանցած ընկերությունների ղեկավարներ»,-ՀԿ-ի բացման արարրողության ժամանակ հայտարարեց «Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիա» ՀԿ Խորհրդի նախագահ Էդուարդ Բեզոյանը։

Վերջինիս խոսքով՝ քանի որ ճանապարհը ճանապարհաշինարարի ճակատագիրն է, ուստի անհրաժեշտ է ճանապարհները կառուցել այնպես, որ դրանք նաև մարդկանց համար համարվեն մնայուն արժեքներ․ «Մենք պետք է առաջամարտիկը լինենք այս ոլորտի զարգացման, ինչպես նաև սերունդներին մեր փորձի փոխանակման հարցում։ Վերջին տարիներին փոփոխություններ են կատարվում նաև ճանապարհաշինարարության ոլորտում և մենք կարևորում ենք  առաջադեմ նորությունների ներդրումը և մասնագետների փորձի փոխանակումը»,-ասաց նա և հավելեց, որ Հայաստանը կարիք ունի ճանապարհների ճիշտ նախագծման և այս ոլորտի զարգացումը պետք է առաջ տանել՝ հաշվի առնլով  հասարակության զարգացման կայուն հիմնախնդիրները։

Նորաստեղծ հասարակական կազմակերպության մասնագետների առջև դրված է հենց այս խնդիրների լուծումը, որի համար նրանք կօգտագործեն աշխարհի լավագույն փորձը, իսկ Հայաստանում որակյալ մասնագետների համար կանցկացվեն վերապատրաստման դասընթացներ: Ճնապարհաշինարարները բաց են լինելու նաև սփյուռքի հետ համագործակցության համար։

Նշենք, որ «Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիա» հասարարակական կազմակերպության բացմանը ներկա էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ Գլխավոր տնօրեն Վարդան Կարապետյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան ռեկտոր Գագիկ Գալստյանը, ճանապարհաշինարարներ և ոլորտի այլ պատասխանատուներ:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *