Կայացավ առաջին կլոր սեղան-քննարկումը՝ նվիրված Bitcoin-ի շուկայի զարգացմանը

timthumb (3)

Գ. Վ. Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում դեկտեմբերի 7-ին կազմակերպվեց կլոր սեղան- քննարկում՝ նվիրված համաշխարհային տնտեսության զարգացման միտումներին, մասնավորապես՝ Bitcoin և Blockchain շուկաների զարգացմանը:

Քննարկման նպատակն էր բացահայտել հայաստանյան արտարժույթի շուկայում Bitcoin-իկիրառումը, որը ներկայում աստիճանաբար վերածվում է միասնական էլեկտրոնային արժույթի:

Bitcoin թվային արժույթի, տնտեսության մեջ դրա կիրառելիության վերաբերյալ Երևանում կայացած առաջին կլոր սեղանի պատվավոր հյուրերն էին «1guard» ընկերության հիմնադիր-տնօրեն Սիփան Վարդանյանը և ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատող, դոցենտ Սերգեյ Աբրահամյանը:

Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը ողջունեց միջոցառման պատվավոր հյուրերին և մասնակիցներին, նաև կարևորեց նման արդիական թեմայով քննարկումներն ու դրանցում համալսարանի դասախոսական կազմի և ուսանողների ակտիվ մասնակցությունը:

Նշենք, որ զեկույցներով հանդես եկան համալսարանի ուսանողները՝ «Կուտակային արժույթների շուկան` տնտեսական ակնարկ», «Bitcoin տեխնոլոգիա. տնտեսական էությունը», «Կրիպտո-արտարժույթի դասընթացներ», «Կրիպտոտա-արտարժույթի շուկա. Bitcoin» թեմաներով:

Հանդիպման ավարտին ծավալվեց բուռն քննարկում։

Աղավնի Սուքիասյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *