Նոր հայտ 2017 թ. ընտրություններին ընդառաջ

Картинки по запросу հանրապետության հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, երիտասարդ մտավորականների մի խումբ վերջին շրջանում փակ հանդիպումներ է կազմակերպում, քննարկում երկրում ստեղծված վիճակը։

Վերլուծելով քաղաքական դաշտը՝ նրանք արձանագրել են, որ այն ոչ միայն հագեցած է հին ու իրենց դարն ապրած ուժերով, այլեւ հասարակության մեջ կա հիասթափություն այդ ուժերից, ուստի առկա է նոր ուժի ստեղծման պահանջարկ։

Ըստ այդմ՝ երիտասարդները որոշել են ստեղծել սեփական ուժ, որը կազմված կլինի տարբեր ոլորտներում որոշակի հաջողությունների հասած այն մտավորականներից, որոնք իրենց չեն տեսնում գործող քաղաքական ուժերի կողքին, բայց նաեւ անտարբեր չեն եւ ուզում են մասնակցել քաղաքական կյանքին։ Մեր տեղեկություններով, այս անձինք արդեն բավականին քայլեր արել են նոր ուժի, ըստ ամենայնի՝ «շարժման», ձեւավորման ճանապարհին եւ անգամ արդեն անունն են մտածել։

Ունեն գրասենյակային հարմար տարածք, էլեկտրոնային լրատվամիջոցներ, համախոհների առայժմ փոքրիկ բանակ եւ գործողությունների ծրագիր։ Նրանք պատրաստվում են փորձագետների խմբեր ձեւավորել եւ տարբեր ոլորտների զարգացման կոնցեպցիաներ մշակել, ապա դրանք ներկայացնել հանրության դատին եւ վստահության քվե խնդրել՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։

Եթե ամեն ինչ ըստ ծրագրվածի ընթանա, ապա 2017-ի գարնանը շարժումը կվերածվի «դաշինքի», որով կմասնակցեն ԱԺ ընտրություններին։ Քանի որ երիտասարդ «կոնսպիրատորները» գաղտնի են պահում իրենց մտադրությունները, մենք չկարողացանք պարզել նախաձեռնող խմբի ողջ կազմը։

Մեզ հաջողվեց տեղեկանալ միայն, որ նրանց մեջ են քաղաքագետ Խաչիկ Գալստյանը եւ Արման Վարդանյանը»։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *