Սթրեսից ազատվելու 5 մթերք

no-stress-relax

Վերջին օրերին Հայաստանում մարդկանց տրամադրության վրա բացասական ազդեցություն ունեցող եւ շատերի համար լուրջ սթրեսի պատճառ դարձած բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում սննդամթերքների ցուցակ, որոնք արդյունավետ են սթրեսի դեմ պայքարի հարցում եւ կօգնեն հանգստանալ եւ հավաքել մտքերը.
1. Բանան
Սթրեսի դեմ պայքարի լավագույն սննդամթերքներից մեկը բանանն է: Բանն այն է, որ բանանը В խմբի վիտամիններ եւ հարմին ալկալոիդ է պարունակում, որոնց շնորհիվ այս մրգերը ոչ միայն բարձրացնում են տրամադրությունը եւ մեզ էներգիա հաղորդում, այլեւ օգնում են ազատվել անքնությունից: Իհարկե, շատ բանան ուտել խորհուրդ չի տրվում, քանի որ դրանք բավականին մեծ կալորիականություն ունեն, բայց եթե Դուք սթրեսային վիճակում եք գտնվում, փորձեք մեկ-երկու բանան ուտել: Դուք անմիջապես ավելի լավ կզգաք:

download-2
2. Շոկոլադ
Շատերը սովորել են սթրեսը շոկոլադի մեջ խեղդել, եւ դա միանգամայն բացատրելի է, քանի որ այն տրամադրությունը բարձրացնող եւ սթրեսի դեմ պայքարել օգնող բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում: Օրինակ՝ շոկոլադը հարուստ է շատ բնական հակադեպրեսանտներով, որոնց ազդեցությամբ օրգանիզմում բարձրանում է էնդորֆինների՝ երջանկության հորմոնների մակարդակը: Բացի դրանից, շոկոլադը մագնեզիում է պարունակում, որը հանգստացնում է նյարդային համակարգը:

 

dark-chocolate-625_625x350_81470296626
3. Ցիտրուսներ
Մանդարինները, նարինջներն ու կիտրոնները С վիտամինի լավ աղբյուրներ են: Ցիտրուսներն օգնում են «լավ տրամադրության հորմոններ» արտադրել եւ բարձրացնել արտաքին ազդեցությունների հանդեպ օրգանիզմի դիմադրողականությունը: Ի դեպ, այս վիտամինով հարուստ են նաեւ մասուրը, սեւ հաղարջը, հապալասն ու կիվին: Այս մրգերն ու հատապտուղները նույնպես շատ արդյունավետ են սթրեսի դեպքում:top-10-citrus-fruits-you-should-definitely-give-a-try
4. Թեյ
Սթրեսի դեմ պայքարում թեյը եւս կարող է օգնել: Օրինակ՝ սեւ թեյը կարգավորում է իմունային համակարգի աշխատանքը, բարձրացնում է սթրեսահանդուրժողականությունը, կայտառացնում եւ բարձրացնում տրամադրությունը: Իր մեջ հակաօքսիդանտների եւ С վիտամինի շնորհիվ կանաչ թեյը նպաստում է սթրեսային հորմոնների արտադրման նվազեցմանը, հանգստացնում է եւ նույնիսկ օրգանիզմը պաշտպանում սթրեսի վնասակար ազդեցությունից:

Cup of tea with mint, isolated on white
5. Կաթնամթերք
Կալցիումով հարուստ կաթնամթերքները նույնպես շատ արդյունավետ են սթրեսային իրավիճակների դեպքում: Կալցիումը թուլացնում եւ հանգստացնում է մկանները, ուստի բնական «հանգստացնող» է համարվում: Եթե Ձեզ հանգստանալ է անհրաժեշտ, փորձեք մի բաժակ կաթ խմել կամ էլ մի քիչ ոչ աղի պանիր ուտել:
Ի դեպ, լոլիկը եւս շատ արդյունավետ է սթրեսից ձերբազատվելու համար, բայց այն Հայաստանում ձմռանն այդքան էլ շատ չի լինում:

assortment of dairy products isolated on white background

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *