10 ժամանոց սանկցիա՝ դատարանին արհամարհելու համար

timthumb (3)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր վերսսկսվեց «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը:

Հայտարարված ընմիջումից հետո նիստը նորից չկայացավ: Դատարանը սանկցիա կիրառեց և 10 ժամով դահլիճից հեռացրեց «Սասնա ծռեր»-ի 18 անդամների գործով ամբաստանյալներին՝ ոտքի չկանգնելու և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար։

Նիստը կրկին 15 րոպեով ընդմիջվեց։

Նշենք՝ առավոտյան էլ դատական նիստի մեկնարկին փաստաբաններ Նինա Կարապետյանցը, Մուշեղ Շուշանյանն ու Արայիկ Պապիկյանը հրաժարվեցին կարգադրիչներին ցույց տալ իրենց պայուսակները: Փաստաբաններն ասացին, որ դա հակասում է օրենքին, ինչից հետո էլ կարգադրիչները նրանց թույլ չտվեցին մուտք գործել նիստերի դահլիճ։

Փաստաբաններն արձանագրություն կազմեցին՝ նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին ներկայացնելու համար։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *