Կոչ եմ անում լրատվամիջոցներին՝ զերծ մնալ չճշտված աղբյուրներ օգտագործելուց

աշ

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Չնայած բազմաթիվ հորդորներին՝ համացանցում ու զանգվածային լրատվության միջոցներում կրկին տարածվում են իրականության հետ կապ չունեցող, իրավիճակն ավելի սրելու միտված, սուտ ու սադրիչ լուրեր՝ ՊՊԾ գնդում և դրա շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ:

Կոչ եմ անում լրատվամիջոցներին՝ զերծ մնալ չճշտված աղբյուրներ օգտագործելուց և հավաստի տեղեկատվություն ստանալու համար հետևել պաշտոնական հաղորդագրություններին»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *