ՔԱԳՎ-ն պահանջում է «վերջ տալ որոշ թերթերի կողմից տարածվող ցնդաբանություններին». հայտարարություն

McDonnell_Douglas_DC-10-30,_Lufthansa_JP5981651

ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյանը հայտարարություն է տարածել ի պատասխան «Հրապարակ» օրաթերթի հրապարակման, ըստ որի, Քաղավիացիայի գլխավոր վարչության պետին պաշտոնանկ կանեն։
Հայտարարությունում ասվում է.

«Քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյանը հայտնում է, որ իրենց կողմից ներկայացվող պետական գերատեսչությունը խստորեն պահանջում է վերջ տալ որոշ թերթերի կողմից տարածվող ցնդաբանություններին, կապված վարչության պետի անձի հետ: Հակառակ դեպքում այն ձեռնամուխ է լինելու գտնել ցնորք տարածող լրատվամիջոցների պատվիրատուներին և հանդիպել նրանց հետ դատական ատյաններում: Գրդզելյանը ցանկանում է հիշեցնել, որ անանուն աղբյուրի դեպքում նման ցնդաբանություններ տարածողները իրենց հերթին կրում են դրա պատասխանատվությունը»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *