Էջմիածնում հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է

gun_gunshot-100046030-large

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հունիսի 3-ին, ժամը 21-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի մասի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1957 թ. ծնված Վահան Գրիգորյանը:

Վահան Գրիգորյանը գիտակցության չգալով՝ ժամը 21.30-ին մահացել է: Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Վահան Գրիգորյանը հրազենային վնասվածքը ստացել է ժամը 20.30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում արձակված կրակոցից, Էջմիածին քաղաքի «Մատուռ» կոչվող տարածքի հարակից դաշտում:

Ըստ Վ. Գրիգորյանի որդու’ 1984 թ. ծնված Արտակ Գրիգորյանի հայտարարության, ինքը նշված վայրում, հոր կողքին, հայտնաբերել է նրան պատկանող «Մակարով» ատրճանակը’ լիցքավորված 6 փամփուշտով: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *