«Բորուսիան» պատրաստ է բաժանվել Հենրիխ Մխիթարյանից

572224f2152d9_large

Գերմանական Kicker պարբերականը  տեղեկացնում է, որ Դորտմունդի «Բորուսիան» պատրաստ է վաճառել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը, եթե վերջինս չցանկանա երկարաձգել պայմանագիրը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է 2017թ. և հաջորդ ամռանը կիսապաշտպանը հնարավոր է ակումբը լքի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում:

Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո:

Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Արսենալը», «Չելսին», «Տոտենհեմ», «Մանչեսթեր Յունայթեդ», ինչպես նաև իտալական «Յուվենտուսը»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *