Որդին խեղդամահ է արել հարազատ հորը

Screenshot (7)Մայիսի 25-ին, ժամը 11.35-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի 4/2 շենքի բնակարաններից մեկում մահացած մարդ կա: Ահազանոգողը մահացողի որդին էր՝ 42-ամյա Արմեն Առաքելյան: նա նշել է, որ հայրը՝ 80-ամյա Հայկարամ Առաքելյանը, հանկարծամահ է եղել:

Ոստիկանությունը դիակի վրա բռնության հետքեր է հայտնաբերել: Դիակի աչքին հայտնաբերվել է արնազեղման հետք, իսկ մարմնի տարբեր մասերին՝ քերծվածքներ:

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետեւանքով:

Ավելի ուշ տեղեկություն է ստացվել, որ նրան սպանել է հարազատ որդին: Վերջինս հրավիրվել է ոստիկանության բաժին եւ տվել ինքնախոստովանական բացատրություն:

Պարզվել է, որ գիշերը ժամը 02.00- սահմաններում նա նախ կետոնալ տեսակի մեծ քանակի դեղորայք էր ներարկել հորը, ապա խեղդել ու սպանել նրան:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *