Կաստրոյի դուստր․ «Ինձնից բացի բոլորը գիտեին, որ Ֆիդելն իմ հայրն է»

kastroyi-dustrԿուբայի  հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի դուստր Ալինա Ֆերնանդեսը, որը 1993-ին ապաստան է ստացել ԱՄՆ-ում, զրուցել է կուբացի գրող Վենդի Գերրայի հետ։ Հարցազրույցը ձայնագրվել էր երեք տարի առաջ Մայամիում, Ալինա Ֆերնանդեսն այն ժամանակ 57 տարեկան էր։ Libération թերթը հրապարակել է հարցազրույցը Կաստրոյի մահվանից հետո, հայտնում է  RFI–ն։

Ալինա Ֆերնանդեսը ծնվել է 1956-ին։ Վենդի Գերրան ուզում էր ցույց տալ մի կնոջ դիմանկար, որի կյանքը սկզբից եւեթ ցնցում է եղել ՝ նա դեռ մանուկ հասակում էր իմացել, որ Ֆիդել Կաստրոյի դուստրն է։

Ալինան ծնվել է մինչեւ հեղափոխությունը։ «Մենք ապրում էին Հավանայում, յոթ սենյականոց բնարականում, քանի որ մենք միջին խավին էինք պատկանում։ Մայրս ամուսնացած էր սրտաբան Օրլանդո Ֆերնանդես Ֆերերի հետ, որը աշխատում էր նավթային ընկերությունում»։

Ալինան պատմում է, որ մանկուց պաշտում էր Օռլանդո Ֆերնանդեսին, «նա գիտեր, որ ես նրան դուստրը չեմ»։ Ամեն ինչ փոխվեց այն օրը, երբ «հեռուստացույցի մորուքավոր մարդը մեր տուն եկավ»։ «Փոխվեց իմ կյանքը ու կտրուկ փոխվեց երկրի կյանքը»։ Ալինան իր մանկության գլխավոր հիշողությունն է անվանում «բարձրահասակ պարոնի սիգարի տունը»։

Ալինան պատմում է, որ Ֆիդել Կաստրոն ուզում էր, որ ինքն ու մայրը ապրեին նրա հետ ՝ քրոջը թողնելով բժիշկ Ֆերնանդեսի հետ։ Այդպես էլ եղավ՝ քրոջ ու խորթ հոր մասին հիշողությունները աստիճանաբար սկսեցին ջնջվել։ «Երեխաները ամեն ինչին հարմարվում են։ Մենք հրաշալի տուն ունեինք։ Ինձ ուղարկում էին դպրոց, որը ես ատում էի ամբողջ հոգով»։ «Դուք ապրում էիք դայակի ու մայրիկի հե՞տ» հարցնում է նրան գրողը։ «Ֆիդելի հետ էլ, որն ուշ գիշերն էր տուն վերադառնում»։

Ֆիդելի դիմանկարները դպրոցում ամենուրեք էին, նրա անունը՝ բոլոր մանկական երգերում, առավոտյան դրոշը բարձրացնելիս։ «Դուք ձեր համադասարանցիներին ասո՞ւմ էիք, որ Ֆիդելը ձեզ այցելության էր գալիս»,- հարցնում է Վենդի Գերրան։ «Նրանք առանց այդ էլ գիտեին այդ մասին։ Մեկ շաբաթից արդեն բոլորը գիտեին, որ Ֆիդելն իմ հայրն է»։ «Բոլորը գիտեին, բացի ինձնից, ես միամիտ երեխա էի։ Ես կրկնում էի այն, ինչ ինձ տանն էին ասում» «Մենք միկադո էինք խաղում, նա շատ մեղմ մարդ էր։ Ժամանակի հերոսը»։

Միայն երբ Ալինան 10 տարեկան դարձավ, մայրը նրան պատմեց ճշմարտությունը։ «Դա ինձ չզարմացրեց։ Երեխաները լավ զգում են, թե ինչ է կատարվում, նրանք ունեն այդ բնազդը, որը մեծանալուց հետո կորցնում են։ Ինձ դա հանգստացրեց»։ «Նա սկսեց մեզ ավելի հաճախ այցելել։ Ինչ վերաբերում է խոսակցություններին, ապա դրանք չեն եղել․․․Նա արդեն սովոր էր մենախոսությունների ․․․Միայն դեռահասության տարիքում մեր հարաբերություններում խնդիրներ սկսվեցին։ 50-ականներին ազգանուն փոխելն անհնար էր։ Ընտանեկան օրենսգիրքը փոխվեց, որպեսզի ազգանուն փոխելը հնարավոր դառնա։ Բայց ես հրաժարվեցի վերցնել Կաստրո ազգանունը, ես զգում էի, որ առաջվա պես մտերիմ եմ բժիշկ Օռլանդոյի հետ։ Եվ զգում էի, որ դա կարող է նրան տառապանք պատճառել։ Հետո, երբ ես վերջապես կարողացա վերականգնել հարաբերություններս քրոջս հետ, ես համոզվեցի, թե ինչքան իրավացի եմ եղել»։

Ալինան պատմում է, որ տատիկը Ֆիդելին սատանա էր անվանում, բայց մայրը պաշտում էր նրան։ «Երբ նա վերադառնում էր, մորս աչքերը սկսում էին փայլել»։ Ֆիդել Կաստրոյի դստեր խոսքով Կաստրոն ընտանիքի հանդեպ կապվածություն չուներ, այդ դերը կատարում էր Ռաուլը՝ նա իսկական կապող օղակ էր Ալինայի ու Ֆիդելի մյուս երեխաների միջեւ։

«Ես մեծացել եմ առանց նրա։ Ես չեմ ունեցել նրա հեռախոսահամարը, ես միշտ պետք է երրորդ անձանց միջոցով կապվեի նրա հետ, ես շատ արագ հասկացա, որ նա չի կարող ինձ մաթեմատիկա բացատրել, այն պարզ պատճառով, որ դա հնարավոր չէ անել գիշերվա ժամը երկուսին»։

«Մի օր ես կվերդառնա՛մ Կուբա, ուրիշ ո՞ւր կարող եմ ես գնալ․․․Դա իմ երկիրն է»։  «Դուք նրան հայրի՞կ էին անվանում»,- հարցնում է Վենդի Գերրան։ «Ես նրան Ֆիդել էի անվանում»։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *