Ադրբեջանում արգելափակվել են Ամերիկայի ձայն և Ազատություն ռադիոկայանների կայքերը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Գործակալության հաղորդմամբ` վերոնշյալ կայքերը կրկին արգելափակվել են միայն ադրբեջանական օգտատերերի համար, իսկ Ադրբեջանի տարածքից դուրս հասանելի են:
Ադրբեջանի կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության լրատվական բաժնի փոխանցմամբ` էլեկտրոնային անվտանգության կենտրոնը այս կայքերի հետ կապված խնդրի վերաբերյալ բացատրություն չի տվել: