«Ես չեմ օգտագործի այդ տերմինն այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ». Թրամփ

%d5%a9%d6%80%d5%a1%d5%b4%d6%83ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը տրամադրված Է բարելավել  հարաբերությունները Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ, բայց չի ցանկանում «վերաբեռնում» տերմինն օգտագործել այդ ուղեգծի համար: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, այդ մասին, հանրապետականը հայտարարել Է The New York Times-ի լրագրողների հետ կայացած հանդիպմանը:

«Ես չեմ օգտագործի այդ տերմինն այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ»,- ասել Է Թրամփը:

Նախընտրական արշավի ընթացքում հանրապետականը քանիցս հայտարարել Է, որ ԱՄՆ-ի բարձրագույն պետական պաշտոնի համար պայքարում իր մրցակցուհու՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից ռուս-ամերիկյան հարաբերությունները «վերաբեռնելու» փորձը կրախի Է մատնվել: Ինչպես նշել Է Թրամփը Քլինթոնի եւ Բարաք Օբամայի վարչակազմի թույլ տված սխալների պատճառով ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կապերը միայն վատացան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *