Երդմնակալության արարողությունից հետո Մելանիան Սպիտակ տուն չի տեղափոխվելու. Դոնալդ Թրամփ

trumpԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, և նրանց 10-ամյա որդի Բերոնը երդմնակալության արարողությունից հետո նրա հետ միասին չեն տեղափոխվի Վաշինգտոնում գտնվող Սպիտակ տուն: Ինչպես հայտնել է CNN հեռուստաալիքը, այդ մասին լրագրողներին պատմել է ինքը՝ Թրամփը:
Նա հստակեցրել է, որ տեղափոխությունն ամեն դեպքում կկայանա, սակայն միայն այն բանից հետո, երբ ավարտվի Վերին Իսթ Սայդի մասնավոր դպրոցում ուսումնական տարին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մելանյա Թրամփը չափազանց կապված է որդուն:

«Նախընտրական քարոզարշավը դժվար է եղել Բերոնի համար, և Մելանյան անհարմարությունները նվազագույնի հասցնելու հույս ունի»,- ասել է աղբյուրը:

Մեկ այլ զրուցակից նշել է, որ Մելանյա Թրամփը կտեղափոխվի Սպիտակ տուն, երբ դա պահանջվի, բայց հիմնական ուշադրությունը նա կհատկացնի Բերոնին:

Թրամփ ընտանիքը բնակվում է Նյու Յորքում գտնվող Trump Tower երկնաքերի պենթհաուսում։

Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը կայանալու է 2017 թվականի հունվարի 20-ին Վաշինգտոնում:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *