Ամիրյանը դեռ կմտածի անդամակցել ՀՀԿ-ին, թե ոչ

%d5%a1%d5%b4%d5%ab%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6Դեռ ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում չեմ ներկայացրել: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Ես անցյալ անգամ ասացի՝ որ ժամանակ ունեմ մտածելու»,- նշեց նա: Դիտարկմանը, որ վարչապետն արդեն նման դիմում ներկայացրել է, նախարարն արձագանքեց. «Շատ լավ է անում»: Նա այդպես էլ չպատասխանեց հարցին, թե արդյոք մտադիր է անդամագրվել իշխող կուսակցությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմեն Ամիրյանը նախ հայտարարել էր, որ ճիշտ չէ, որ մշակութի նախարարը դառնա կուսակցական, իսկ դրանից օրեր անց նշել էր, որ դեռ ՀՀԿ-ին անդամակցելու որոշում չունի:
Փայլակ Ֆահրադյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *