Անկարայի դատախազությունը Սիրիայի քրդերի առաջնորդին կալանավորելու որոշում է կայացրել

%d5%bd%d5%ab%d6%80%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d6%84%d6%80%d5%a4%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%b6%d5%b8%d6%80%d5%a4Անկարայի հանրապետական դատախազությունը որոշում է կայացրել կալանավորել Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) համանախագահ Սալիհ Մուսլիմին: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, կալանավորման մասին որոշումը կայացվել է Անկարայում փետրվարի 17-ին իրականացված ահաբեկչության հետաքննության շրջանակում:

Ընդհանուր առմամբ դատախազությունը կալանավորման որոշում է ընդունել 48 մարդու նկատմամբ, որոնց շարքում են նաև Քրդական բանվորական կուսակցության (PKK) առաջնորդներ Ջեմիլ Բայըքը, Մուրաթ Քարայըլանը և Ֆեհման Հուսեյնը:

2016 թվականի փետրվարի 17-ին զինվորական մեքենայի անցնելու ժամանակ պայթյուն էր իրականացվել Մերասիմ փողոցում կայանած պայթուցիկով բեռնավորված մեքենայի միջոցով: Կատարվածի հետևանքով 29 մարդ զոհվել էր, 60-ը՝ վիրավորվել: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր Քրդստանի ազատության բազեներ (TAK) կազմակերպությունը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *