Կարեւոր է 2017 թվականի խորհրդարանական քվեն, քանի որ դա է ձեւավորելու Հայաստանում իշխանությունը. Արմեն Աշոտյան

%d5%a1%d5%b7%d5%b8%d5%bf%d5%b5%d5%a1%d5%b6Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը զարմանալի չի համարում վարչապետ Կարեն Կարապետյանի մուտքը՝ կուսակցություն: «Կարեն Կարապետյանն իր մուտքով հաստատեց, որ ժամանակավոր վարչապետ չէ, հրավիրյալ չէ մեր քաղաքականության մեջ, նա կառավարությունում պարզապես գործադիր տնօրեն չէ: Նա ուզում է եւ պատրաստ է լինել քաղաքական կերպար, իսկ քաղաքականության առումով՝ իրենից լավ չեմ կարող ասել, թե ինչու մտավ կուսակցություն: Այստեղ որեւէ ինտրիգ չկա, կլիներ այն ժամանակ, եթե չմտներ»,- լրագրողների հետ  զրույցում նա նման կարծիք հայտնեց:

Աշոտյանն ասաց, որ ուրախ կլինեն, եթե ընդդիմությունն էլ նույն կերպ վարվի, ինչ ՀՀԿ-ն, այն է՝ նշի, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում՝ ով կլինի վարչապետի թեկնածուն: «Մենք դա ազնվորեն ասացինք՝ եւս մեկ անգամ հաստատելով, որ մենք իրավիճակային լուծումներ չենք տալիս, այլ ռազմավարական: Քաղաքականությունը կանխատեսելի է որոշակի շրջանակներում, մի՛ ակնկալեք մեզնից, որ ավելի շատ «բացվենք», մենք էլ ընդդիմությունից ենք ակնկալում նման քայլեր»,-ասաց նա:

Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին՝ նա նշեց, որ կարեւոր է հասկանալ այդ ընտրությունների վճռական իմաստը, քանի որ դրանք են ձեւավորելու երկրի զարգացման տեսլականը՝ մինչեւ 2022 թվականը: «Սրանք պարզապես ընթացիկ ընտրություններ չեն: Կարեւոր է 2017 թվականի խորհրդարանական քվեն, քանի որ դա է ձեւավորելու Հայաստանում իշխանությունը»,-ընդգծեց նա:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *