«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ «կարմիր սատանաներն» այժմ ավելի թույլ են, քան իր նախկին թիմը` ՊՍԺ-ը:
«Մանչեսթերյան թիմ եմ տեղափոխվել ավելի շատ Մոուրինյուի համար: Ակումբը, որի հետ պայմանագիր կնքեցի ամռանը, այնքան ուժեղ չէ, որքան այն թիմը, որը լքել եմ: Բայց երբ ինձ զանգեց Մոուրինյուն, ես հեշտությամբ որոշում կայացրի: Բոլոր նոր պայմանագրերից հետո (Մխիթարյանի, Պոգբայի և Բայի հետ կնքված) մարդիկ ոգևորվել են, սակայն 4-5 տարի է՝ ինչ ակումբը չի հաղթել առաջնությունում: Ցանկանում էի տեղափոխվել աշխարհի խոշորագույն ակումբներից մեկը, որը վերջին տարիներին դժվարություններ է ապրում, և փորձել հաղթել Պրեմիեր լիգայում»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Mirror-ը: