57-ամյա Փեգի Ուիթսոնը դարձել է պատմության մեջ ամենատարեց աստղագնացը

pagy-witsonԱմերիկուհի տիեզերական ռեկորդակիր 57-ամյա Փեգի Ուիթսոնը Բայկոնուրի տիեզերակայանից սկսել է դեպի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) իր երրորդ առաքելությունը՝ դառնալով ամենատարեց կինը տիեզերքում՝ դրա յուրացման ողջ պատմության ընթացքում, տեղեկացնում է BBC-ն:

«Սոյուզ» տիեզերական ապարատը նրան ՄՏԿ կհասցնի ռուսաստանցի Օլեգ Նովիցկու եւ ֆրանսիացի աստղանավորդ Թոմ Պեսկեի հետ միասին, որի համար այդ տիեզերական թռիչքն առաջինն է:

Նոյեմբերի 19-ին նրանք կժամանեն կայան, որտեղ արդեն գտնվում են ամերիկացի մի աստղանավորդ եւ ռուս երկու տիեզերագնաց: Մինչեւ 2017 թվականի մայիսը նրանք պետք է մի շարք փորձեր կատարեն ուղեծրում:

2002 թվականին կայացել է Ուիթսոնի առաջին թռիչքը տիեզերք, իսկ հինգ տարի անց նա դարձել է ՄՏԿ-ի պատմության մեջ անձնակազմի առաջին կին հրամանատարը:

Մինչեւ հաջորդ տարվա մայիսը Ուիթսոնը կգերազանցի եւս մեկ ռեկորդ, նա տիեզերքում ավելի շատ օրեր կանցկացնի, քան ցանկացած այլ ամերիկացի աստղանավորդ:

Նախորդ թռիչքների ընթացքում նա վեց անգամ դուրս է եկել բաց տիեզերք:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *