100 մլն. եվրո «Բարսելոնայի» հետ պայմանագիրը չերկարաձգելու համար. Մեսսին նոր առաջարկ է ստացել

Dublin , Ireland - 30 July 2016; Lionel Messi of Barcelona during the International Champions Cup match between Glasgow Celtic and Barcelona at the Aviva Stadium in Dublin. (Photo By Seb Daly/Sportsfile via Getty Images)

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին աներեւակայելի առաջարկ է ստացել մի ակումբից, որի անունը չի հրապարակվում:

El Mundo-ի համաձայն՝ Արգենտինայի հավաքականի ավագին առաջարկել են 100 միլիոն եվրո բոնուս, որպեսզի նա չերկարաձգի կատալոնական ակումբի հետ պայմանագիրը: Այդ դեպքում նրանով հետաքրքրված ակումբը պետք է վճարի նաեւ ֆուտբոլիստի կլաուզուլան, որը կազմում է 250 միլիոն եվրո:

Մեսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018 թվականի ամառը:

AS-ը գրում է, որ արգենտինացին մտադիր է նոր պայմանագրի վերաբերյալ բանակցությունները սկսել Մադրիդի «Ռեալի» դեմ Պրիմերայի 14-րդ տուրի խաղից հետո (դեկտեմբերի 3-ին): Մեսիի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթին»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *