Ինչպիսի՞ն կարող է ստացվել Թրամփի համար նախատեսված ավտոմոբիլը

 

timthumb-2Dartz Motorz ընկերությունը տարածել է նկարներ, որոնք պատկերացում են տալիս, թե ինչպիսին կարող է ստացվել Դոնալդ Թրամփի համար նախատեսված ավտոմոբիլը: Նկարում պատկերված է ԱՄՆ-ի 45-րդ ընտրյալ նախագահը՝ իր կնոջ հետ, ինչպես նաեւ ոսկեզօծ արտաճանապարհային ավտոմեքենան:

Այս պահին Լատվիայի ընկերությունը մշակում է Black Alligator արտաճանապարհային ավտոմոբիլը, որի հիմքում ընկած է Mercedes-AMG GLS 63-ը: Ավտոմոբիլի տարբերիչ առանձնահատկությունը կդառնա 30 հազար դոլարանոց ղեկանիվը, որի ձեւավորման համար օգտագործել են սպիտակ ոսկի, 292 ադամանդ, երկու սուտակ, ինչպես նաեւ կատվաձկան եւ միսիսիպյան ալիգատորի կաշի:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *