Ես որևէ խնդիր չունեմ, որ ընտրախախտում անենք. Սամվել Բալասանյանը՝ «Գյումրիում շրխկացնելու» իր հայտարարության մասին (տեսանյութ)

0

Գյումրու թիվ 34/74 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարեց Գյումրու քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող, «Բալասանյան դաշինքի» ղեկավար Սամվել Բալասանյանը։

Լրագրողների հետ զրույցում Սամվել Բալասանյանը անդրադառնալով դիտարկմանը, թե ընտրություններն ընթանում են ընտրախախտումներով, մարդկանց ուղղորդում են, Սամվել Բալասանյանն ասաց, որ այդ մասին թող անմիջապես հայտնեն իրավապահ մարմիններին: «Դա քրեորեն պատժելի է։ Ես որևէ խնդիր չունեմ, որ մենք ընտրախախտում անենք։ Այսօր էլ բոլոր տասը կուսակցություններին հորդորել եմ, որ որևէ խախտում չկատարեն և լինի արդար, ազատ,թափանցիկ ընտրություններ»,- ասաց Բալասանյանը։

Հարցին, թե որքան է գնահատում իր ընտրվելու հնարավորությունը, Բալասանյանը պատասխանեց, որ շանսերը գնահատելու է ժողովուրդը՝ իր կատարած աշխատանքով։

Անդրադառնալով դիտարկմանը, որ օրերս հայտարարել էր «Գյումրիում շրխկացնելու» մասին, Բալասանյանը հերքեց՝ ասելով, որ ինքը նման բան չի ասել:

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում.

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *