Գյումրու ռուսական ռազմաբազայից փախած զինծառայողը հայտնաբերվել է և փոխանցվել ռազմաբազա

ռազմ

Երեկ ԼՈւՐԵՐ.com-ը հղում կատարելով իր աղբյուրներին՝ տեղեկացրել էր, որ ռուսական ռազմաբազայից զինծառայող է փախել, կոչումով՝ սերժանտ։

Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։

Գյումրու փողոցներում փակցվել էին հետախուզման վերաբերյալ թռուցիկներ։ Ավելին՝ զինծառայողին հայտանբերողին խոստացել էին 100 դոլար պարգևավճար։

ԼՈւՐԵՐ.com-ը քիչ առաջ Ոստիկանության լրատվական ծառայությունից ճշտեց, որ զինծառայողն արդեն հայտնաբերվել է և փոխանցվել ռուսական ռազմաբազային:

Նշենք, որ փախուստին զուգահեռ հրապարակվել էր, որ Գյումրիում կրակոցներ են հնչել, ինչը սակայն, հերքել էր Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածել, թե Գյումրիում կրակոցներ են հնչում։ Տեղեկությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Նշվել է նաեւ, որ զինված ծառայող է փախել ռուսական ռազմաբազայից: Տարածքային ոստիկանության հարցմանն ի պատասխան՝ Գյումրիի ռազմաբազայից հայտնել են, որ զորամասից որևէ զենք-զինամթերք դուրս չի բերվել»,- գրել էր նա:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *