16։30-ի դրությամբ «Քաղաքացի դիտորդ»-ը գրանցել է 135 ընտրախախտում

%d5%a8%d5%b6%d5%bf%d6%80%d5%a1%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d5%af

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 230 դիտորդներ օնլայն ռեժիմով ներկայացնում են այսօր ընթացող ՏԻՄ ընտրությունների ժամանակ տեղի ունեցող ընտրախախտումները։

Դիտորդները նշում են ընտրատեղամասը, ընտրատեղամասի հասցեն, ժամը և խախտման տեսակը։ Ժամը 16։30-ի դրությամբ գրանցվել է 135 խախտում։ Ներկայացնենք դրանցից մի քանիսը.

16:25 38/4 Ընտրողների ուղղորդում տեղամասում և տեղամասից դուրս

Ընտրող Հակոբյան Վահեն՝ ուղղորդել է մեկ այլ ընտրողի քվեարկել 2-րդ համարի տակ գրանցված քաղաքապետի թեկնածուին։

16:22 30/29 Անձնագրում դրվող կնիքների հետ կապված խնդիրներ

Անձնագրում դրվող կնիքը խոնավ անձեռոցիկով մաքրվել է։ Դիտորդները հանձնաժողովի նախագահին հայտնել են այդ մասին։ Հանձնաժողովի նախագահը արձանագրել է դիտարկումը եւ նաեւ ասել է, որ ոչինչ չի կարող փոխել, միայն կարող է արձանագրել։

16:19 27/1 Ընտրողների ուղղորդում տեղամասում և տեղամասից դուրս

Ոմն քաղաքացի մի քանի անգամ այցելում է տեղամաս, ուղորդում է մարդկանց տեղամաս, հայտնում է ընտրողի հերթական համարը և ուղորդում քվեախցիկ՝ օգնելու նպատակով, առանց գրանցվելու: Դիտորդի դիտարկմանն ասում է, որ իր բարեկամներին է օգնում:

16:18 38/12 Կողմնակի’ վկայական չունեցող անձանց և/կամ նույն կազմակերպությունից մեկից ավելի անձանց ներկայություն տեղամասում

16:18 38/12 Այլ

16:18 38/12 Հանձնաժողովի անդամների՝ ըստ վիճակահանության 2-ժամյա պարբերականությամբ գործառույթների հերթափոխի խախտում կամ տևական բացակայություն տեղամասից

16:16 27/2 Բազմակի (ուրիշի փոխարեն) քվեարկություն կամ այդպիսի փորձ

Մի ընտրող եկել է քվեարկության և հայտնաբերել է, որ ցուցակում իր անվան դիմաց արդեն ստորագրած է:

Դիտորդի դիտարկմանը գրանցում կատարել լրացուցիչ ցուցակում հանձնաժողովի նախագահն ասել է, որ քվեարկողը սպասի, մինչև գտնեն իր փոխարեն քվեարկածին: Որոշ ժամանակ անց դիտորդի պնդմամբ ընտրողը գրանցվեց լրացուցիչ ցուցակում և քվեարկեց:

16:06 36/1 Սառնաղբյուր Ընտրացուցակի հետ կապված խնդիրներ

Ընրողը ցուցակում նկատել է, որ իր անվան դիմած արդեն քվեարկել են և այլ անձնագրի համար է նշված:

16:05 38/4 Դիտորդի/ ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի իրավունքների խախտում / աշխատանքների խոչընդոտում կամ նրանց չգրանցում գրանցամատյանում

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից եկել են ընտրատեղամաս և արգելել դիտորդին կանգնել ընտրացուցակի մուտ և նշումներ կատարել։

Վստահված անձանց ր դիտորդի դիմադրությունից հետո ԸԸՀ ներկայացուցիչը հեռացել է։

15:50 38/2 Հանձնաժողովի անդամների՝ ըստ վիճակահանության 2-ժամյա պարբերականությամբ գործառույթների հերթափոխի խախտում կամ տևական բացակայություն տեղամասից

Հանձնաժողովի անդամը՝ Սուրեն Հարությունյանը անընդհատ ելումուտ էր անում, առանց նախագահի հանձնարարության այլ հանձնաժողովի անդամների գործառույթներն էր կատարում, 10 րոպեն մեկ իր տեղը փոխում էր և բոլորին խանգարում։ Ապա դուրս է եկել ընտրատեղամասից և այլևս չի վերադարձել։ Նախագահը զանգահարում է, անհասանելի է։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *