Սեյրան Մուշեղիչին նախագահը լավ տեղ կտանի, իսկ Վիգենը մեր բանակի տղեն ա. Սեյրան Սարոյան (տեսանյութ)

0

«Միշտ էլ պետք է փոփոխություններ լինեն: Մեր նախարարը՝ Սեյրան Մուշեղիչը, լավ նախարար է եղել, պատերազմով անցած, միշտ բանակաշինության մեջ հզոր նախարար է եղել: Երկար տարի, որ մի մարդ  մի տեղ մնում է,  ոնց որ թերություններն աչքին էլ չեն գալիս»,- այսօր Ազգային շողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Գեներալ Սեյրան Սարոյանը:

«Ինձ թվում՝ մեր բանակի գլխավոր հրամանատարը բանակը բոլորիցս լավ գիտի, իսկ ո՞վ ասում է Վիգեն Սարգսյանը բանակում չի ծառայել՝ չարաչար սխալվում է, Վիգենը հենց իր կարիերան սկսել է բանակից: Մենք միշտ Վիգենին համարել ենք մեր բանակի տղեն, դա ես կարող եմ ասել, որովհետև մենք հին տղերք ենք, իսկ Վիգենը  բանակը շատ լավ պատկերացնում է, որովհետև 7-8 տարի մեր նախագահի կողքին էր, երբ նա նախարար էր ու ամեն ինչում ինքը մասնակցել է: Էդ, որ բամբասանքներ են տարածում, որ ինքը չի ծառայել՝ 8-ը տարի ծառայել է՝ այդ ես եմ Ձեզ ասում»:

Հարցին, թե փաստորեն Սեյրան Օհանյանը լճացել էր իր պաշտոնում, Սեյրան Սարոյանն ասաց, որ իր կարծիքով, նախագահը նրան ավելի լավ պաշտոն կտա:

Աղբյուրը՝ 1in.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *