Մահացել է երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանը

ofe

«80 և ավելի տարիներ Ձեր երգով ապրեցրիք մի ողջ ժողովուրդ, անգերազանցելի, անկրկնելի մեր հայոց երգի թագուհի: Աստված հոգիդ լուսավորի, դու և քո երգը հավերժ կմնան հայ ժողովրդի սրտում»,- ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Օֆելյա Համբարձումյանի մահվան մասին:

Օֆելյա Համբարձումյանը ծնվել է 1925 թվականի հունվարի 9-ին Երևանում:

1944 թվականից հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի էր։ 2011 թ. հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի: Նախորդ տարի հայ հանդիսատեսին ներկայացվեց ռեժիսոր Հայկ Վարդանյանի «Օֆելյա» ֆիլմը’ նվիրված սիրելի երգչուհուն:

Ֆիլմն այս տարի կշարունակվի ցուցադրվել սփյուռքի տարբեր գաղթօջախներում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *