Էրդողանի փեսան մեղադրել է ԱՄՆ-ին կիբերհարձակումների մեջ

6efd7d8c6f672e81111443a9a22194fb-1Թուրքիայի Էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Բարաթ Ալբայրաքը, ով նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կիբերհարձակումներ են ձեռնարկել թուրքական էներգետիկ համակարգի դեմ: Այս մասին հայտնում է A Haber հեռուստակայանը: «Մենք անհերքելի ապացույցներ ունենք, որ մեր երկրի էներգետիկ համակարգի դեմ իրականացված կիբերհարձակումների հետեւում կանգնած է Միացյալ Նահանգները: Բոլոր հարձակումները իրականացվել են այդ պետության տարածքից: Մեր երկրի մասնագետները քայլեր են ձեռնարկել այդ հարձակումներին հակազդելու համար»,- ասել է նախարար Ալբայրաքը Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *