ԻՊ գրոհայինների հարձակումը Պալմիրայի վրա Հալեպում կառավարական զորքերի առաջխաղացման պատասխանն է։ Այս մասին RT–ի հետ զրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։
«Եթե դուք ուշադրություն դարձնեք նրանց գրոհների ժամանակին, ապա կտեսնեք, որ դա պայմանավորված է Հալեպում կատարվող իրադարձություններով։ Դա Հալեպում տեղի ունեցածի պատասխանն է, Սիրիայի բանակի առաջխաղացման պատասխանը։ Նրանք ուզում են այսպես ասած սասանել Հալեպում հաղթանակը եւ միաժամանակ շեղել բանակի ուշադրությունը Հալեպից եւ ուղղել դեպի Պալմիրան»,– ասել է Ասադը