Նոր Inifniti–ն ապրանքանիշի դիզայնի զարգացման նոր ուղղություն կստեղծի

default-93Նոր սերնդի Inifniti QX50-ն, որի նախատիպը կներկայացնեն Դեթրոյթի ավտոսալոնում, ապրանքանիշի առաջին մեքենաներից է լինելու, որն ունենալու է կիսաավտոմատ կառավարում ապահովող գործառույթներ։ Այս մասին հայտնում է «Խրոնիկա․ինֆոն»։

Ընդ որում ֆիրմայի ներկայացուցիչները շեշտում են, որ խոսքը լրիվ ինքնավար կառավարման մասին չէ։ Ընկերությունը նախընտրում է օգտագործել «երկրորդ  վարորդ» տերմինը, որը ստանձնելու է վարորդի օգնականի գործառույթները։ «Համակարգը մեքենային է պատվիրակում ամենատհաճ ու հոգնեցուցիչ խնդիրները, այդ թվում շրջակա մեքենաներից հեռավորության պահպանումը, բանուկ մայրուղու վրա խիտ հոսքով երթեւեկությունը»,- հայտնել են Infiniti–ում։ Նման կոնցեպցիա օգտագործվում է Tesla-ի մեքենաներում։

 Մեքենան արտաքուստ նման է լինելու կոնցեպտուալ QX Sport Inspiration–ին, որը ցուցադրվել է 2016-ին Պեկինի ավտոսալոնում, ու նոր ուղղություն է որոշելու ապրանքանիշի դիզայնի զարգացման մեջ։ Infiniti -ի նախագահ Ռոլանդ Կրյուգերի խոսքով, հենց այդ մոդելն է նախանշում nfiniti QX ամբողջ հավաքածուի ապագան։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *