Ֆրանսիայում պատգամավորները կողմ են քվեարկել արտակարգ դրության ռեժիմի երկարաձգմանը

default-31Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները քվեարկել են երկրում արտակարգ դրության ռեժիմը մինչեւ հուլիսի 15-ը երկարաձգելու օգտին, հայտնում է AFP–ն։

Ավելի վաղ այդ առաջարկով հանդես էր եկել երկրի կառավարությունը՝ հիմնավորելով դա երկրում ահաբեկչությունների վտանգի պահպանմամբ։

Լսումների արդյունքում դրան կողմ է քվեարկել 288, դեմ շ՝  32 պատգամավոր։ Հինգշաբթի օրինագիծը դրվել է սենատի քննարկմանը։

Արտակարգ դրության ռեժիմը Ֆրանսիայի տարածքում սահմանվել էր անցյալ տարվա նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *