Սա կծառայի հայկական մշակույթի հանրահռչակմանը. Արմեն Ամիրյանը՝ Միխայիլ Պիոտրովսկու հետ ստորագրած հուշագրի մասին

default-27ՀՀ մշակույթի նախարարության եւ Պետական Էրմիտաժի միջեւ ստորագրվել է համաձայնագիր:

Մշակույթի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեկտեմբերի 12-13-ը Երեւանում է գտնվում Պետարական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: Ս. թ. դեկտեմբերի 13-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Պետական Էրմիտաժի եւ ՀՀ մշակույթի նախարարության միջեւ Կարմիր բլուրի եւ նրա շրջակայքի ուսումնասիրության մասին ռազմավարական համա-ձայնագրի» ստորագրման արարողությունը: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը եւ Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: Այնուհետեւ, նախարար Ա. Ամիրյանը հայտնել է, որ օրեր առաջ նշվել է Միխայիլ Պիոտրովսկու ծննդյան օրը, շնորհավորել է Մ. Պիոտրովսկուն եւ այդ կապակցությամբ նվիրել Հովսեփ Օրբելու հուշադրամ:

Փաստաթղթի ստորագրմանն հաջորդած մամուլի ասուլիսում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշել է. «Ստորագրվել է բազմաժանր, բազմաբնույթ, տարբեր ուղղություններով` գիտական, մշակութային փոխհամագործակցության հուշագիր, որը կծառայի հայկական մշակույթի հանրահռչակմանը»:

Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու դիտարկմամբ` ստորագրված փաստաթուղթը լուրջ բովանդակություն է պարունակում, այդ թվում` հնագետների եւ վերականգնողների համատեղ արշավախմբեր եւ գիտական ուսումնասիրություններ Կարմիր Բլուրի տարածքում, հայ գիտնականների ուսումնասիրություններ Պետական Էրմիտաժում, Երեւանի 2800-ամյա եւ Բորիս Պիոտրովսկու 110-ամյա հոբելյաններին նվիրված միջազգային գիտաժողովներ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *